p. 171 / 204

Scan of page 171 of volume 105 — criminal case No. 12202007703001265 on the Crimean Bridge attack
Recognized page text (Russian) for search and citation

⚠ The text was recognized automatically and may contain errors, especially in handwritten fragments. The scan above is the primary source. ▓▓▓ marks redacted personal data.

էջ 3 156 3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ 3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1,000 դրամ, որը բաժանված է 1 բաժնեմասերի, բաժնեմասերի անվանական արժեքները կազմում են՝ 1000 դրամ (1/1) ԷԼԵՆ ՍԻՐԻԱՆԱՆ ՇՈՒԿԱՆԵԱՆԻ: 3.2. Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: 3.3. Ընկերության բոլոր 1 բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակցին (մասնակիցներին): 4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 4.1. Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը եւ Ընկերության գործադիր մարմինը՝ Տնօրենը: 4.2. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: 4.3. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության Տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս ոչ ուշ, քան չորս ամիս անց: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը՝ Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու համար: 4.4. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Տնօրենը, որն ընտրվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից: Առանց լիազորագրի գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից:

Swipe to flip · tap for fullscreen · pinch to zoom

Loading index…