This text was recognized automatically and may contain errors. The primary source is the scan of this page .
[стр. 5]
հայտարարագրելու, մաքսային ձևակերպումները համապատասխան ընթացակարգով կատարելու և օրենքով սահմանված վճարներ կատարելու համար: Նշված բեռնատարը մնացել է մաքսային հսկողության տարածքում: Դրանից իմ հիշելով մեկ կամ մի քանի օր անց, թե քանի, չեմ հիշում, մաքսային միջնորդն արդեն վարչության աշխատակիցների կողմից ձևակերպված ապրանքային հայտարարագրով և համապատասխան մուծումները կատարած լինելու փաստը հավաստող փաստաթղթերով ներկայացել է մաքսային պահեստ: Տվյալ փաստաթղթերը ներկայացրել է ինձ: Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո դրանք փոխանցել եմ մեր մաքսավորներից Սերգեյ Սահակյանին՝ խնդրելով, որ նա բեռը՝ տվյալ դեպքում բեռնատարում առկա պոլիէթիլենային թաղանթները տեսագրնի: Սերգեյը մաքսային միջնորդի ներկայությամբ բացել է մաքսային հսկողության տա՝ պահեստում գտնվող հիշյալ բեռնատարի բեռնախցիկը՝ հեռացնելով մաքսային ապահովումը (կապարակնիք-դրոշմակնիքը): Սերգեյը դրանում առկա բեռը համեմատել է բեռն ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալների հետ, այն է՝ դրանում առկա է նշված պոլիէթիլենային միաշերտ թաղանթը, որից հետո, պարզելով, որ դա պոլիէթիլենային թաղանթ է և համապատասխանում է ապրանքային հայտարարագրում առկա տվյալներին: Այդ ընթացքում աշխատասենյակիցս մոտեցել եմ նույն բեռնատարին, որտեղ գտնվել են Սերգեյը և մաքսային միջնորդ Արտակ Մնացականյանը: Մոտեցել եմ, որ ես նույնպես ավելի մանրամասն զննեմ նշված բեռը՝ համոզվելու համար, թե ծածկագրում նշված ապրանքը և փաստացի ապրանքն իրար համապատասխանում են, թե ոչ: Մասնավորապես՝ ստուգելու համար, թե թաղանթը միաշերտ է, թե երկշերտ, քանի որ երկշերտի դեպքում ապրանքային ծածկագիրը փոխվում է: Այդ ընթացքում մեզ մոտեցել և զննմանը մասնակցել է նաև մաքսավոր Արման Հարությունյանը: Պոլիէթիլենային գլանափաթեթների քանակը չեմ հիշում, դրանք շատ էին: Ավտոմեքենայում այլ ապրանքներ չեն եղել: Մենք վերցրել (պոկելու եղանակով) ենք թաղանթի նմուշներ, անգեն աչքով ուսումնասիրել ենք այն և համոզվել դրա՝ միաշերտ լինելու մեջ: Զննելու ընթացքում Սերգեյ Սահակյանը բեռնատարի կողմամասից բարձրացել է և տեսագրնել է գլանափաթեթների վրա այլ ապրանքներ առկա են, թե ոչ, պարզել է, որ ոչ, այդպիսիք չեն եղել: Դրանից հետո ես, Սերգեյը, Արմանը և Արտակ Մնացականյանը վերադարձել ենք մեր աշխատանքային սենյակ, որտեղ Արման Հարությունյանը կատարել է փաստաթղթային ընդհանուր ստուգում և բեռը բաց է թողել ներքին սպառման համար: Թե այդ բեռը պետք է ՀՀ-ից արտահանվեր, թե ոչ, չենք իմացել: Դա այլ գործընթաց է, այդ դեպքում բեռի բացթողումից հետո բեռի հայտարարատուն լրացնում է նոր հայտարարագիր՝ արդեն արտահանման ընթացակարգով: Բաց թողնելու ժամանակ բեռնատարի բեռնախցիկը չի կապարակնիքվել, նման պահանջ չկա, քանի որ դրա նկատմամբ մաքսային հսկողությունը համարվել է ավարտված: Դրանից հետո չեմ իմացել, թե բեռնատարը տարածքից դուրս է եկել, թե մնացել է այնտեղ, այնուհ [неразборчиво] իրականացնի: Նշված տեղեկությունների հրապարակումից հետո նոր միայն տեղեկացել ենք, որ բեռնատարը մնացել է պահեստում՝ հետագա [неразборчиво] տեղափոխելու համար:
[печать: Следственный комитет Российской Федерации, Главное следственное управление, КОПИЯ ВЕРНА, Следователь Сомороковский И.А., № 10]
[пер.:
...для декларирования, выполнения таможенного оформления по соответствующей процедуре и уплаты установленных законом платежей. Указанный грузовик остался на территории таможенного контроля. Спустя, насколько помню, один или несколько дней, точно не помню, таможенный посредник явился на таможенный склад уже с товарной декларацией, оформленной сотрудниками управления, и документами, подтверждающими факт произведённых соответствующих платежей. Эти документы он представил мне. После изучения документов я передал их одному из наших таможенников — Сергею Саакяну, попросив, чтобы он заснял груз — в данном случае имеющиеся в грузовике полиэтиленовые плёнки. Сергей в присутствии таможенного посредника вскрыл грузовой отсек упомянутого грузовика, находившегося на складе таможенного контроля, сняв средство таможенного обеспечения (пломбу-печать). Сергей сравнил имеющийся в нём груз с данными сопроводительных документов, а именно: в нём имелась указанная однослойная полиэтиленовая плёнка, после чего, установив, что это полиэтиленовая плёнка и она соответствует данным товарной декларации... В это время я из своего кабинета подошёл к тому же грузовику, где находились Сергей и таможенный посредник Артак Мнацаканян. Я подошёл, чтобы тоже более подробно осмотреть указанный груз — убедиться, соответствуют ли товар, указанный в коде, и фактический товар. В частности — проверить, однослойная плёнка или двухслойная, поскольку в случае двухслойной товарный код меняется. В это время к нам подошёл и участвовал в осмотре также таможенник Арман Арутюнян. Количество полиэтиленовых рулонов не помню, их было много. В автомашине других товаров не было. Мы взяли (способом отрыва) образцы плёнки, осмотрели её невооружённым глазом и убедились в её однослойности. В ходе осмотра Сергей Саакян поднялся с боковой части грузовика и заснял, есть ли на рулонах другие товары или нет; установил, что нет, таковых не было. После этого я, Сергей, Арман и Артак Мнацаканян вернулись в наш рабочий кабинет, где Арман Арутюнян произвёл общую документальную проверку и выпустил груз для внутреннего потребления. Должен ли был этот груз вывозиться из РА или нет, мы не знали. Это иной процесс, в этом случае после выпуска груза декларант заполняет новую декларацию — уже по процедуре экспорта. При выпуске грузовой отсек грузовика не пломбировался, такого требования нет, поскольку таможенный контроль в отношении него считался завершённым. После этого я не знал, вышел ли грузовик с территории или остался там, [неразборчиво]. Только после публикации указанных сведений мы узнали, что грузовик остался на складе для последующей [неразборчиво] перевозки.]]