This text was recognized automatically and may contain errors. The primary source is the scan of this page .
5
իրականացնելու համար: Բեռնատարը մնացել է մաքսային հսկողության տարածքում: Դրանից հետո՝ իմ հիշելով 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, մաքսային միջնորդն արդեն վարչության աշխատակիցների կողմից ձևակերպված ապրանքային հայտարարագրով և համապատասխան մուծումները կատարած լինելու փաստը հավաստող փաստաթղթերով ներկայացել է մաքսային պահեստ: Տվյալ փաստաթղթերը ներկայացրել է իմ հիշելով Տիրան Գևորգյանին: Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո դրանք փոխանցել է ինձ, որ ես բեռը՝ տվյալ դեպքում բեռնատարում առկա պոլիէթիլենային թաղանթները զննեմ: Ես մաքսային միջնորդի ներկայությամբ բացել եմ մաքսային հսկողության պահեստում գտնվող հիշյալ բեռնատարի բեռնախցիկը՝ հեռացնելով մաքսային ապահովումը (կապարակնիք-որոշմակնիքը), որից հետո դրանում առկա բեռը համեմատել եմ բեռն ուղեկցող փաստաթղթերում առկա տվյալների հետ՝ ստուգելով, թե դրանում առկա է նշված պոլիէթիլենային միաշերտ թաղանթը, թե ոչ: Դրանից հետո պարզել եմ, որ դա պոլիէթիլենային թաղանթ է և համապատասխանում է ապրանքային հայտարարագրում նշված տվյալներին: Այդ ընթացքում ինձ մոտեցել է նաև Տիրան Գևորգյանը: Մեզ հետ այդտեղ գտնվել է նաև մաքսային միջնորդը և վարորդը: Դրանից հետո մեզ է մոտեցել Արման Հարությունյանն ու բոլորով ավելի մանրամասն ենք զննել նշված բեռը՝ համոզվելու համար, թե ծածկագրում նշված ապրանքը և փաստացի ապրանքն իրար համապատասխանում են, թե ոչ: Մասնավորապես՝ ստուգելու համար, թե թաղանթը միաշերտ է, թե երկշերտ, քանի որ երկշերտի դեպքում ապրանքային ծածկագիրը փոխվում է: Պոլիէթիլենային գլանափաթեթների քանակը չեմ հիշում, դրանք շատ էին, դրանցով բարձված էր ամբողջ բեռնատարը: Ավտոմեքենայում այլ ապրանքներ չեն եղել՝ տեսազննմամբ չեն հայտնաբերվել: Մենք վերցրել (պոկելու եղանակով) ենք թաղանթի նմուշներ, անգեն աչքով ուսումնասիրել ենք այն և համոզվել դրա՝ միաշերտ լինելու հանգամանքի մեջ: Զննելու ընթացքում ես բեռնատարի կողամասից բարձրացել եմ և տեսազննել՝ պարզելու համար, թե գլանափաթեթների վրա այլ ապրանքներ առկա են, թե ոչ, որի արդյունքում պարզել եմ, որ ոչ, այդպիսիք առկա չեն եղել: Դրանից հետո Արմանը, ես, Տիրանը և մաքսային միջնորդը վերադարձել ենք մեր աշխատատեղնյակ, որտեղ Արմանի կողմից կատարվել է փաստաթղթային ընդհանուր ստուգում, որից հետո Արմանի կողմից բեռը բաց է թողվել՝ <<ներքին սպառման համար բացթողնման նպատակով>>: Թե այդ բեռը պետք է ՀՀ-ից արտահանվեր, թե ոչ, չենք իմացել: Նշված գործընթացն այլ է: Բեռի արտահանման դեպքում բեռի բացթողնումից հետո բեռի հայտարարատուն լրացնում է նոր հայտարարագիր՝ արդեն արտահանման ընթացակարգով: Նշեմ նաև, որ բաց թողնելու ժամանակ բեռնատարի բեռնախցիկը չի կապարակնիքվել, նման պահանջ չկա, որովհետև դրա նկատմամբ մաքսային հսկողությունը համարվել է ավարտված: Նշված գործառույթները կատարելուց հետո չեմ իմացել, թե բեռնատարը մաքսային պահեստից դուրս է բերվել, թե մնացել է այնտեղ՝ արտահանում իրականացնելու համար:
Զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունների ուսումնասիրության և հրապարակումների հետո նոր միայն տեղեկացել եմ, որ բեռնատարը մնացել է պահեստում...
[пер.: ...осуществления. Грузовик остался в зоне таможенного контроля. После этого, по моей памяти 29 сентября 2022 года, таможенный посредник явился на таможенный склад уже с оформленной сотрудниками управления товарной декларацией и документами, подтверждающими факт внесения соответствующих платежей. Эти документы он представил, по моей памяти, Тирану Геворгяну. После изучения документов тот передал их мне, чтобы я осмотрел груз — в данном случае имеющиеся в грузовике полиэтиленовые плёнки. Я в присутствии таможенного посредника вскрыл грузовой отсек находившегося на складе таможенного контроля упомянутого грузовика, сняв таможенное обеспечение (пломбу-запорную пломбу), после чего сличил находившийся в нём груз с данными сопроводительных документов, проверяя, имеется ли в нём указанная полиэтиленовая однослойная плёнка. После этого установил, что это полиэтиленовая плёнка и она соответствует данным товарной декларации. В это время ко мне подошёл также Тиран Геворгян. С нами там находились также таможенный посредник и водитель. После этого к нам подошёл Арман Арутюнян, и все вместе мы более подробно осмотрели груз, чтобы убедиться, соответствует ли указанный в коде товар фактическому. В частности, чтобы проверить, однослойная плёнка или двухслойная, поскольку при двухслойной товарный код меняется. Количество полиэтиленовых рулонов не помню, их было много, ими был загружен весь грузовик. В машине иных товаров не было — визуальным осмотром не обнаружены. Мы взяли (способом отрыва) образцы плёнки, невооружённым глазом изучили её и убедились в её однослойности. В ходе осмотра я поднялся сбоку грузовика и осмотрел, чтобы выяснить, есть ли на рулонах иные товары, в результате чего установил, что нет, таковых не имелось. После этого Арман, я, Тиран и таможенный посредник вернулись на наше рабочее место, где Арманом была выполнена общая документальная проверка, после чего Арман выпустил груз «в целях выпуска для внутреннего потребления». Должен ли был этот груз вывозиться из РА или нет, мы не знали. Указанный процесс — иной. При вывозе груза после выпуска груза декларант заполняет новую декларацию — уже по процедуре вывоза. Отмечу также, что при выпуске грузовой отсек грузовика не пломбировался, такого требования нет, поскольку таможенный контроль в отношении него считался завершённым. После выполнения указанных функций я не знал, вывезен ли грузовик с таможенного склада или остался там для осуществления вывоза. Только после изучения имевшихся в СМИ сведений и публикаций я узнал, что грузовик остался на складе...]
[печать: Следственный комитет Российской Федерации. Главное следственное управление. КОПИЯ ВЕРНА. Следователь СОМОРОКОВСКИЙ И.А. № 10]