Recognized page text (Russian) for search and citation
⚠ The text was recognized automatically and may contain errors, especially in handwritten fragments. The scan above is the primary source. ▓▓▓ marks redacted personal data.
4
Արարատյան 90/10 հասցեում գտնվող «Այանս Տրանս» ՍՊ ընկերության տարածքում (մաքսային պահեստ):
[пер.: ...на территории ООО «Айанс Транс» (таможенный склад) по адресу Араратская 90/10.]
Հարց: Որո՞նք են կայացել Ձեր՝ որպես ՀՀ ՊԵԿ «Արարատյան մաքսատուն վարչության» մաքսային տեսուչի գործառութային պարտականությունները:
Պատասխան: Գործառութային պարտականություններս հետևյալն են. ապրանքային հայտարարագրերը ստանալուց հետո փաստաթղթերի ստուգում, հայտարարագրված և փաստացի ապրանքների համապատասխանության համադրում, վճարների գանձման փաստը հավաստող փաստաթղթերի ստուգում, ապրանքի ծածկագրի, քաշի, սերտիֆիկատների ստուգում, բեռնատարների կապարակնիքների առկայության ստուգում: Դրանք են հիմնական գործառույթներս: Նշված գործառույթների իրականացումից հետո, երբ դրանք համապատասխանում են օրենսդրության պահանջներին, բեռի բացթողում և տրամադրում հայտարարատուին:
[пер.: Вопрос: Каковы были Ваши функциональные обязанности как таможенного инспектора Управления «Араратская таможня» КГД РА? Ответ: Мои функциональные обязанности следующие: после получения товарных деклараций — проверка документов, сличение соответствия заявленных и фактических товаров, проверка документов, подтверждающих факт взимания платежей, проверка кода товара, веса, сертификатов, проверка наличия пломб грузовиков. Это мои основные функции. После выполнения указанных функций, когда они соответствуют требованиям законодательства, — выпуск груза и передача декларанту.]
Հարց: Սույն քրեական վարույթի վերաբերյալ Ձեզ որևէ հանգամանք հայտնի՞ է, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ ինչպիսի՞:
Պատասխան: Դրիմի կամրջի պայթեցման և այդ գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումներից հետո, երբ ՀՀ ՊԵԿ համապատասխան աշխատակիցները սկսեցին հետաքրքրվել, թե այդ բեռնատարը և բեռը որ մաքսային պահեստով է դուրս եկել և ենթարկվել մաքսային համապատասխան ընթացակարգի, պարզվել է, որ այդ բեռնատարի հետ հիշյալ գործառույթները կատարվել են իմ, ինչպես նաև ինձ հետ հերթափոխում գտնված գլխավոր մաքսային տեսուչ Տիրան Գևորգյանի, մաքսային տեսուչներ Արման Հարությունյանի կողմից: Նշված <<DAF>> մակնիշի բեռնատարը ՀՀ ՊԵԿ <<Արարատյան մաքսատուն վարչություն>> մուտք է գործել եթե չեմ սխալվում 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կամ 28-ին: Նույն օրը բեռնատարը դրա վարորդի, ում տվյալները չեմ հիշում և չեմ ճանաչում, բերվել է վարչության մաքսային հսկողության տարածք (մաքսային պահեստ), որտեղ հերթում գտնվել են բազմաթիվ բեռնատարներ: Նշված տարածք մուտք գործելուց հետո բեռնատարը տերմինալում տեղակայված կշեռքավարի, չեմ հիշում, թե ում, կշռվել է, այնուհետև մաքսավորների, չեմ հիշում, թե ում կողմից, չեմ բացառում նաև, որ իմ կողմից ստուգվել է բեռնատարի բեռնախցիկի և մաքսային ապահովման միջոցի (կապարակնիք) անվնաս լինելը: Պարզելով, որ դրանք անվնաս են, էլեկտրոնային համապատասխան համակարգչում նշումներ կատարելուց հետո հայտարարատուին կամ նրա կողմից լիագորված մաքսային միջնորդին թույլատրվել է ստանալ բեռն ուղեկցող փաստաթղթերը, այդ թվում՝ հաշիվ ապրանքագիրը, տարանցման հայտարարագիրը, CMR-ը (տրանսպորտային բեռնագիր), որից հետո տվյալ փաստաթղթերը հանձնվել են մաքսային միջնորդին, թե ում, չեմ հիշում: Վերջինս, ինչպես կարգն է, նշված փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ <<Արարատյան մաքսատուն վարչության>> մաքսային տեսուչ Գուրգեն Բաղդասյանին (իսկույմի 10)՝ բեռը հայտարարագրելու, մաքսային համապատասխան ընթացակարգով կատարելու և օրենքով սահմանված...
[пер.: Вопрос: Известны ли Вам какие-либо обстоятельства по настоящему уголовному производству? Ответ: После имевшихся в СМИ публикаций о подрыве Крымского моста и задержании по этому делу гражданина РА, когда соответствующие сотрудники КГД РА начали интересоваться, через какой таможенный склад вышел этот грузовик и груз и прошёл соответствующую таможенную процедуру, выяснилось, что упомянутые функции с этим грузовиком выполнены мной, а также находившимися со мной на смене главным таможенным инспектором Тираном Геворгяном, таможенным инспектором Арманом Арутюняном. Указанный грузовик марки «DAF» въехал в Управление «Араратская таможня» КГД РА, если не ошибаюсь, 27 или 28 сентября 2022 года. В тот же день грузовик с его водителем, чьих данных не помню и не знаю, был доставлен в зону таможенного контроля управления (таможенный склад), где в очереди находилось множество грузовиков. После въезда в указанную зону грузовик был взвешен на установленных на терминале весах, не помню кем, затем таможенниками, не помню кем, — не исключаю также, что мной — было проверено на отсутствие повреждений грузового отсека грузовика и средства таможенного обеспечения (пломбы). Установив, что они не повреждены, после внесения отметок в соответствующую электронную систему декларанту или уполномоченному им таможенному посреднику было разрешено получить сопровождающие груз документы, в том числе счёт-фактуру, транзитную декларацию, CMR (транспортную накладную), после чего эти документы были переданы таможенному посреднику, кому — не помню. Последний, как положено, представил указанные документы таможенному инспектору Управления «Араратская таможня» КГД РА Гургену Багдасяну (кабинет 10) для декларирования груза, выполнения соответствующей таможенной процедуры и установленного законом...]
[печать: Следственный комитет Российской Федерации. Главное следственное управление. КОПИЯ ВЕРНА. Следователь СОМОРОКОВСКИЙ И.А. № 10]
Swipe to flip · tap for fullscreen · pinch to zoom