Текст распознан автоматически и может содержать ошибки. Первоисточник — скан этой страницы .
էջ 3 156
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1,000 դրամ, որը բաժանված է 1 բաժնեմասերի,
բաժնեմասերի անվանական արժեքները կազմում են՝ 1000 դրամ (1/1) ԷԼԵՆ ՍԻՐԻԱՆԱՆ ՇՈՒԿԱՆԵԱՆԻ:
3.2. Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի
նվազագույն չափը:
3.3. Ընկերության բոլոր 1 բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն
կանոնադրության հավելվածում նշված մասնակցին (մասնակիցներին):
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
4.1. Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը եւ
Ընկերության գործադիր մարմինը՝ Տնօրենը:
4.2. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է,
որն ունի Ընկերության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
4.3. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության Տնօրենի կողմից
տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս ոչ ուշ, քան չորս ամիս անց:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը՝
Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու համար:
4.4. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Տնօրենը, որն ընտրվում է
Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից:
Առանց լիազորագրի գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի
գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից: