стр. 170 / 204

Скан страницы 170 тома 105 — уголовное дело № 12202007703001265 о теракте на Крымском мосту
Распознанный текст страницы для поиска и цитирования

⚠ Текст распознан автоматически и может содержать ошибки, особенно в рукописных фрагментах. Первоисточник — скан выше. Символами ▓▓▓ отмечены скрытые персональные данные.

delokm.com delokm.com Էջ 2 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. «ԻՄ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: 1.2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ: 1.3. Ընկերության ֆիրմային անվանումն է՝ հայերեն լրիվ՝ «ԻՄ ՏԱՆԻՔ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կրճատ՝ «ԻՄ ՏԱՆԻՔ» ՍՊԸ ռուսերեն լրիվ՝ "МОЯ КРЫША" Общество с Ограниченной Ответственностью կրճատ՝ "МОЯ КРЫША" ООО անգլերեն լրիվ՝ "MY ROOF" LIMITED LIABILITY COMPANY կրճատ՝ "MY ROOF" LLC 1.4. Ընկերության գտնվելու վայրը եւ իրավաբանական փոստային հասցեն է՝ ՉԱՐԵՆՑԻ Փ. / 12 շ. / 50 բն., ԿԵՆՏՐՈՆ 0025, ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ 2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2.1. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում՝ նրա, որպես այդպիսին գրանցվելու պահից։ 2.2. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը․ 2.2.1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ՝ օրենքով չարգելված ձեւով, օտարել Ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաեւ երրորդ անձանց։ Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ Ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե Ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա Ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք: 2.2.2. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով Ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին: 2.2.3. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս: 2.3. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը։ 2.4. Ընկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ։ 2.5. Ընկերության մասնակիցները պարտավոր են՝ Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ Ընկերության կանոնադրական կապիտալում delokm.com delokm.com ▓▓▓

Листайте свайпом · тап — во весь экран · щипок — зум

Загрузка индекса…